Popular Posts

Saturday, January 7, 2012

Իրանը և Ռուսաստանը երկկողմանի առևտրում դոլարը փոխարինում են ռուբլիով և ռիալով



Իրանի Fars պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանը և Ռուսաստանը երկկողմանի առևտրում ամերիկյան դոլարը փոխարինում են իրենց ազգային դրամական միավորներով: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Սեյեդ Ռեզա Սաջադին:

Դեսպանը հայտնել է, որ ռուբլուն և ռիալին անցնելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ժամանակ:

Fars-ը հաղորդմամբ՝ Իրանը փոխարինել է ամերիկյան դոլարը նաև Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի հետ նավթի առևտրում:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ  միջուկային ծրագրի պատճառով: Իրանը բազմիցս է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը քաղաքացիական նպատակ ունի, մինչդեռ ԱՄՆ-ն և նրա մի քանի այլ դաշնակիցներ կարծում են, որ Իրանը պատրաստվում է օգտագործել ծրագիրը զենք ստանալու նպատակով:

No comments:

Post a Comment