Popular Posts

Saturday, January 7, 2012

ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասել է 8.5 տոկոսի


Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը անկում է ապրել։ Աշխատանքի վարչության հրապարակած թարմ տեղեկատվության համաձայն, դեկտեմբերին ԱՄՆ-ի աշխատաշուկայում ստեղծվել է  200,000 նոր աշխատատեղ (առանց հաշվի առնելու ֆերմերային տնտեսությունները) եւ երկրում գործազրկության մակարդակը նվազել է՝ հասնելով 8.5 տոկոսի։ 

Սա վերջին երեք տարիներին գրանցված լավագույն ցուցանիշն է եւ լավ նորություն է նախագահ Բարաք Օբամայի համար, ում վերընտրվելու հնարավորությունները հիմնականում կախված են աշխատաշուկայի իրավիճակից։

No comments:

Post a Comment