Երբ Եվրամիությունը Սիրիայից 22 մարդկանց և 8 ընկերությունների նոր անուններ ավելացրեց արդեն գոյություն ունեցող «սև ցուցակին», երկրի վարչակարգի դեմ ցույցերի ճնշումներն այդ երկրում դադարեցնելու համար, ենթադրվում է, որ Սիրիայի դեմ ԵՄ-ն ավելի խիստ պատժամիջոցների կսահմանի։
AFP լրատվական գործակալությունը մեջբերել է եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքն այն մասին, թե «զսպող միջոցներ» են առաջադրվելու, սակայն առայժմ անհայտ է մնում, թե կոնկրետ որ ոլորտները կդառնան պատժամիջոցների նոր թիրախներ:
Հայտնի է, որ ԵՄ-ն արդեն տասը պատժամիջոցի վերաբերյալ որոշում է կայացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ, որով 120 անհատ և ընկերություն էր ներառվել ԵՄ-ի «սև ցուցակներում», ինչը ենթադրում է հաշիվների սառեցում, ճամփորդելու արգելք Եվրոպայի տարածքում:
Եվրամիությունը դիտարկել է նաև զենքի էմբարգո և սիրիական նավթի հումքի արտահանման արգելքի հնարավորությունը:
Հայտնի է, որ Ռուսաստանը հակադրվում է Սիրայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Արևմուտքի կոչերին` այն փաստարկով, որ սիրիական ընդդիմությունը վարչակարգից ոչ պակաս պատասխանատու է ստեղծված իրադրության համար:
«Մեզ համար կարմիր գիծը շատ պարզ է գծված: Մենք չենք պաշտպանի որևէ պատժամիջոցի ընդունում»,– հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրն արդյունավետ է համարում Արաբական երկրների լիգայի աշխատանքը Սիրիայում, որի «առաքելություունը», ըստ Չինաստանի, «արդյունավետ է եղել»:
Մոսկվան և Պեկինը անցած հոկտեմբերին օգտագործել էին վետոյի իրենց իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը նախատեսում էր «նպատակային միջոցառումներ» սկսել Դամասկոսի դեմ:
ՄԱԿ-ը դիտորդների աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է առել` պնդելով, որ Սիրիայում անցած տարվա մարտից սկսված բողոքի ակցիաների ժամանակ զոհված 5400 հոգուց 400-ը զոհվել է Արաբական երկրների լիգայի դիտորդների աշխատանքի անցնելուց հետո:
Իրենց հերթին արաբական իրավապաշտպան 140 կազմակերպություն ՄԱԿ-ին միջամտության կոչ է արել։

No comments:
Post a Comment