Popular Posts

Thursday, January 19, 2012

Գերմանական RWE ընկերության մոտեցումը Nabucco գազատարի նախագծին փոփոխվում է


Գերմանական RWE ընկերության մոտեցումը Nabucco գազատարի նախագծին փոփոխվում է:
Չորեքշաբթի օրը Wall Street Journal-ին տված հարցազրույցում RWE-ի տնօրեն Յուրգեն Գրոսսմանը հայտարարել է, որ ընկերություն կարող է հրաժարվել Nabucco գազատարի նախագծից:
Հիշեցնենք, որ գերմանական RWE-ն Nabucco-ի խոշոր բաժնետերերից է` նրան է պատկանում նախագծի 16,67% բաժնեմասը:
Nabucco խողովակաշարը մրցակցոմ է ավելի փոքրածավալ մի շարք այլ նախագծերի հետ, ինչպիսիք են Թուրքիա – Հունաստան – Իտալիա (ITGI) նախագիծն ու Տրանս – Ադրիատիկ գազամուղը:
«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության, որը հնարավորություն կտա մեր նպատակները իրագործել, այն է` առավել շահավետ միջոցով կասպիական կամ հյուսիսարաբական գազը Եվրոպա հասցնել» , - ասվում է RWE ընկերության հայտարարության մեջ:
«Nabucco նախագիծը, որը մոտ 7 միլիարդ եվրո կարժենա, կարող է լրացուցիչ երաշխիքներ պահանջել», - ասել է RWE –ի էներգամատակարարման նախագահ Շտեֆան Յուդիշը:

No comments:

Post a Comment