Popular Posts

Tuesday, January 3, 2012

«Թալիբանն» իր ներկայացուցչությունը կբացի Քաթարում



Աֆղանական իսլամիստական ծայրահեղական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է իր ներկայացուցչությունը բացել Քաթարում: Այս մասին հաղորդում է Reuetrs-ը՝ հղում անելով կազմակերպության մամլո քարտուղար Զաբիուլու Մոջահեդին:

«Այժմ մենք պատրաստ ենք արտասահմանում ներկայացուցչություն ունենալ, որպեսզի ապահովենք փոխըմբռնում միջազգային հանրության հետ: Մենք արդեն փոխըմբռնման ենք հասել Քաթարի հետ»,- ասել է Մոջահեդը:

Նա նաև կոչ է արել ամերիկյան «Գուատանամո» բանտից ազատել բանտարկվածներին, ովքեր դատվել են թալիբների հետ կապեր ունենալու համար:

«Թալիբանի» համար կարևոր է համագործակցել միջազգային հանրության, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ, և մենք ողջունում ենք գրասենյակի բացման մասին որոշումը»,- ասում են կազմակերպության ներկայացուցիչները:

No comments:

Post a Comment