Popular Posts

Saturday, January 7, 2012

Պատրիարք Կիրիլը իշխանություններին կոչ է արել ականջ դնել բողոքներին


Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը ՌԴ իշխանություններին կոչ է արել լսել այն մարդկանց, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում: Այս մասին նա հայտարարել է հունվարի 7-ին Россия հեռուստաալիքի եթերից:
«Եթե իշխանությունները անզգամ վերաբերվեն բողոքի արտահայտություններին, ապա դա շատ վատ ախտանիշ կլինի, դա կնշանակի, որ իշխանությունը անընդունակ է ինքնակարգավորման: Իշխանությունը պետք է կարգավորվի, նաև արտաքին ազդակների ազդեցությամբ, և ըստ այդմ պետք է ուղղորդի ընթացքը», - հայտարարել է պատրիարքը:

«Եթե որևէ բան է կատարվում, հասարակությունն իր դժգոհությունը հայտնելու իրավունք պետք է ունենա»: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հասարակության և իշխանության հարաբերությունները բարդանում են բյուրոկրատիայի պատճառով: Նրա խոսքերով` ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ռուսաստանի քաղաքացիները մերժում են իշխանության այն ներկայացուցչիներին, որոնց հետ ստիպված են շբվել. «Մեզ մոտ ինչ է, ժողովուրդը շբվում է նախագահի կամ նախարարների հե՞տ, ո'չ, ժողովուրդը շբվում է ոստիկանների, կամ բնակշահագործման տնտեսության հիմնարկների ղեկավարների հետ»,- հայտարարել է պատրիարքն ու ավելացրել .«Հասարակ մարդուն «մղձավանջում» է իշխանության հենց այդ մակարդակը»: 

No comments:

Post a Comment