Popular Posts

Thursday, January 5, 2012

Ալժիրյան արմատներով ֆրանսաբնակ գործարարը պատրաստ է վճարել Հայոց ցեղասպանությունը հերքողների տուգանքները



Haber Türk-ի փոխանցմամբ՝ ալժիրյան արմատներ ունեցող ֆրանսաբնակ գործարար Ռաշիդ Նեքքազը հայտարարել է, որ պատրաստ է վճարել Հայոց ցեղասպանությունը հերքողների տուգանքները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծով (որն օրենքի ուժ ստանալու համար դեռ պետք է որոշակի ճանապարհ անցնի) նախատեսվում է նման կերպ վարվող անձանց ազատազրկել մինչև 1 տարի ժամկետով և տուգանել 45,000 եվրո գումարով։

Այս նպատակով Նեքքազը ստեղծել է հատուկ հիմնադրամ, որում ներդրել է 1 միլիոն եվրո։ Ավելի վաղ նա մեկ այլ հիմնադրամ էր հիմնել մուսուլման կանանց վրա դրված մահմեդական գլխաշորի արգելքը շրջանցողների տույժերը վճարելու համար։ Այդ հիմնադրամում գործարարը ներդրել էր 2 միլիոն եվրո։

Նշվում է, որ 2007 թվականի նախագահական ընտրություններում Նեքքազն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն ձախողվել էր։

No comments:

Post a Comment