Popular Posts

Wednesday, January 11, 2012

Ընտրատարածքների քարտեզի սպասվելիք փոփոխությունը պետք է հիմնավորվի



Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները: Հրապարակումներ կան նաև, որ ընտրատարածքները հարմարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին` նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակը ապահովելու համար:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նշեց, որ չարժե միանգամից կասկածի տակ առնել այս լուրը: «Ես չգիտեմ, թե ինչով է հիմնավորվել այս որոշումը: Ճիշտ կլինի ներկայացվեն պատճառները և հիմնավորվի որոշումը: Մեր վերաբերմունքը կախված կլինի նրանից, թե ինչ փոփոխություններ կլինեն և ԿԸՀ-ն ինչպես կհիմնավորի այդ որոշումը»,- նշեց Սոնա Այվազյանը:

No comments:

Post a Comment