Popular Posts

Tuesday, January 17, 2012

Տարածաշրջանը պետք է մաքրել միջուկային զենքից



Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե անհրաժեշտ է Մերձավոր Արևելքը մաքրել միջուկային զենքից։ «Տարածաշրջանի որևէ երկրում, Իսրայելից բացի, միջուկային զենք չկա։ Միջուկային զենքից տարածաշրջանը մաքրելու գաղափարը մի քանի տարի առաջ Իրանն է առաջ քաշել։ Իսրայելը չի միացել նույնիսկ Միջուկային զենքի կանխարգելման մասին համաձայնագրին։ Այդ երկիրը միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,–ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝  ասել է նա։
ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ-ն պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:

No comments:

Post a Comment