Ռուսաստանի տնտեսությունը նախաճգնաժամյան մակատդակի 2/3-ի չափով վերականգնվել է: Այս մասին Россия 1 հեռուստաալիքի եթերից հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ մեր մոտ կայունանում է ռուբլու կուրսը, և ոսկեարժութային պահուստները սկսել են աճել», - ասել է ՌԴ վարչապետը:
Պուտինը նշել է, որ ճգնաժամի ընթացքում իշխանությունները արմատական սխալներ թույլ չեն տվել: Չնայած համարում է, որ հաճախ ավելի լավ է սխալներ թույլ տալ, բայց չխուսափել պատասխանատվությունից:
Որպես ճիշտ գործելակերպի օրինակ` նա նշել է ազգային արժույթի արժեզրկման և ռուբլու կուրսի նվազեցման խնդիրների լուծումը:

Պուտինը ասել է, որ կառավարության առջև հարց էր դրված. «դա իրականացնել մեկ հարվածով կամ իրականացնել սահուն և աստիճանաբար»:
Ըստ Պուտինի`Ռուսաստանը համաշխհարային ճգնաժամին հակազդելու նպատակով 3 տրիլիոն ռուբլի է ծախսել:
Վարչապետը նշել է, որ բարդ որոշում էր, սակայն կառավարությունը ընտրել է սահուն տարբերակը, գիտակցելով, որ դա մեծ չափի ոսկեարժութային պահուստների կորուստի կհանգեցնի, սակայն միայն այդ գնով է հնարավոր ժողովրդի համար ապահով և առանց ցնցումների տնտեսական վիճակ ապահովելը:

No comments:
Post a Comment