Popular Posts

Monday, January 9, 2012

Իրանցի սահմանապահները կրակ են բացել Վանից սահմանը հատել փորձող թուրքերի վրա



Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, իրանցի զինվորականները վիրավորել են Թուրքիայի երկու քաղաքացիների։ Վերջիններս փորձել են Վանի նահանգի Սարայ շրջանում գիշերվա ժամը 02.30-ին ապօրինի հատել իրանական սահմանը, սակայն հայտնաբերվել են իրանցի սահմանապահների կողմից, որոնք կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Արդյունքում վիրավորվել են հորեղբոր որդիներ 20-ամյա Մուսթաֆա և Մուրաթ Օզքափլանները: Նրանք հրազենային վնասվածքներով տեղափոխել են Վանի հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն։

No comments:

Post a Comment