ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ իշխող կուսակցության գերխնդիրը ընտրություններին ամեն գնով հաղթելը չէ, այլ արդար մրցապայքար ապահովելը, կարծես ՀՀԿ-ին ապահովագրում է Հրազդանում փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ հնարավոր պարտությունից,- տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակն այդ ընտրություններում միանշանակ չէ, քանի որ ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի կողմնակիցների թիվը Հրազդանում շատ մեծ է: Նրա թեկնածությանը հավանություն են տալիս նույնիսկ մեր կուսակիցները, իսկ Հանրապետականը, տեսնելով, որ կարող է պարտվել, ժողովրդավարություն է խաղում: Մի իշխանություն, որը մենաշնորհել է տնտեսությունը, դատական համակարգը, քաղաքապետերին ու գյուղապետերին, ի՞նչ կարող է խոսել ժողովրդավարությունից»,- նկատեց նա:
Ժողովրդական կուսակցության նախագահը նաև կարծիք հայտնեց, որ Հրազդանում կայանալիք ընտրություններում հանրապետական թեկնածուն պարտություն կկրի: «Մարդիկ հոգնել են ՀՀԿ-ից: Միաժամանակ, ընտրողները ներքուստ վախ ունեն նրանից»,- տեսակետ հայտնեց Տիգրան Կարապետյանը:

No comments:
Post a Comment