Popular Posts

Friday, January 13, 2012

Ռազմական աղբյուրները չեն հաստատում Ադրբեջանում F-16 կործանիչների առկայությունը



Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրազեկված ռազմական աղբյուրը չի հաստատել «Ենի Մուսավաթ» թերթի տարածած այն տեղեկատվությունը, թե «Նասոսնայա» օդանավակայանում առկա են երկու F-16 կործանիչներ։

Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին չի վաճառում նմանատիպ (F-16) սպառազինություն։ Աղբյուրը նաև քիչ հավանական է համարել, որ այդ կործանիչները կարող են Ադրբեջան ժամանած լինել «հյուրի» կարգավիճակով, այսինքն՝ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից որպես բարի կամքի դրսևորման այց։

Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ լրագրողները МИГ-29 ինքնաթիռները շփոթել են F-16-երի հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

No comments:

Post a Comment