Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը, Հորմուզի նեղուցում ընթացքղ զորավարժությունների ժամանակ, «ցամաք-օդ» միջին հեռահարության հրթիռ են փորձարկել: Այս մասին հաղորդել է ռազմածովային նավատորմի հրամանատար` ծովակալ Մահմուդ Մուսավին:
Նրա խոսքերով` այդ տիպի հրթիռները համալրված են նորագույն տեխնոլոգիաներով և ունակ են խոցել քիչ տեսանելի և խուսանավող թիրախները: Այս մասին հաղորդում է newsru պարբերականը:
Ադմիրալը նաև նշել է, որ Իրանը առաջին անգամ փորձարկեց հրթիռ, որը ամբողջովին նախագծված և արտադրված է իրանական ռազմական արտադրության կողմից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին մեկնարկած «Վիլայեթ-90» ռազմական զորավարժությունների հիմնական փուլը սկսվել էր շաբաթ օրը:
Մուսավիի խոսքերով` զորավարժությունների այս փուլում նախատեսվում է տարբեր հեռահարության և նշանակության հրթիռների փորձարկում` այդ թվում և «ցամաք-օդ», «ջուր-ջուր» և «ցամաք-օդ»: Հրթիռները բացկթողնվեն ինչպես ափից, այնպես էլ ռազմանավերից: Հաղորդվում է նաև, որ կփորձարկվեն տորպեդներ, որոնք բաց կթողնվեն իրանական սուզանավերից:
Զորավարժությունների ընթացքում Թեհրանը մշակում է նեղուցը փակելու հնարավոր տարբերակներ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տարածել էին Իրանի կողմից հեռահար գործողության շառավղով հրթիռների փորձարկման մասին լուրերը, սակայն դրանք շատ արագ հերքվեցին: Այնուամենայնիվ նշվեց, որ ԶԼՄ-ները շտապել են` հրթիռները կփորձարկվեն, սակայն դա կլինի զորավարժությունների կուլմինացիան:

No comments:
Post a Comment