Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական Trend.az կայքից, Էրդողանը ևս մեկ անգամ քննադության է ենթարկել Ֆրանսիային: «Որևէ մեկը չի կարող մեր երկիրն օգտագործել ընտրություններում հաղթելու և պոպուլիզմի համար, մենք դա թույլ չենք տա: Ես դա բացահայտ հայտարարում եմ: Ֆրանսիան չի տեսնում իր դերը 1915 թ. իրադարձություններում, չի տեսնում այն, թե ինչ դրդիչ, սադրիչ դիրքորոշում է արտահատել այդ ժամանակ և ինչպիսի աջակցություն է ցուցաբերել հրոսակախմբերին»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը հավելել է, թե իբր իր երկիրը դեմ է պատմական փաստերի աղավաղմանը: «Այդ օրենքի առնչությամբ Ֆրանսիայի քայլերին զուգահեռ մենք փուլ առ փուլ կհայտարարենք և վճռականությամբ կիրականացնենք մեր միջոցառումները: Մենք չենք պատրաստվում որևէ բան կոծկել: Մենք ոչ թե պատմության փաստերի լուսաբանմանն ենք դեմ, այլև պատմության աղավաղմանը»,-ասել է նա:
No comments:
Post a Comment