Հոնգկոնգի իշխանությունը պատրաստվում է բնակիչներից աղբի հարկ գանձել: Իշխանության այս որոշումն արդեն հավանության է արժանացել շրջակա միջավայրի պաշտպանների կողմից: Այս մասին գրում է AFP-ն:
Ենթադրվում է, որ հարկի չափը կախված կլինի աղբի քանակից: Ներկայում Հոնգկոնգն «արտադրում» է օրական 19 հզ. տոննա աղբ, ընդ որում մշակվում է միայն այդ ծավալի 52 տոկոսը: Organisation for Economic Cooperation and Development կազմակերպության գնահատմամբ` Հոնգկոնգի յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 921 կգ աղբ, մինչդեռ Ճապոնիայում այն կազմում է 410 կգ, իսկ Հարավային Կորեայում 380 կգ:
Նման աղբահարկ գործում է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Նոր Զելանդիայում և Թայվանում:
No comments:
Post a Comment