Popular Posts

Wednesday, January 4, 2012

Չինաստանի հեռուստատեսությունը դադարում է զվարճացնել



Չինաստանի իշխանությունները որոշել են կրճատել տեղական 34 հեռուստաալիքներով հեռարձակվող զվարճալի ծրագրերի քանակը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` 2011 թվականի վերջին չինական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր 126 նմանատիպ ծրագիր, իսկ այժմ դրանց թիվը հասցվել է 38-ի:
Հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակել այն հաղորդումները, որոնք իշխանությունները համարել են չափազանց զվարճացնող կամ ցածրորակ, ներառյալ տաղանդներ փնտրելու մրցույթները, բանավիճային կամ երկրորդ կեսին փնտրելու հաղորդումները և մելոդրամաները:

Նման միջոցառումներով Չինաստանի ղեկավարությունը փորձում է հասնել հեռուստահաղորդումների և մշակույթի համար պատասխանատու ծառայությույնների որակի բարձրացման:
Իշխանությունների նոր հրահանգների համաձայն, յուրաքանչյուր հեռուստաալիք իրավունք կունենա փրայմ-թայմին շաբաթական երկու ժամանցային հաղորդում ցուցադրել: Այսուհետ հեռուստաալիքները պարտավոր են ամեն օր եթերի 2 ժամը տրամադրել ինֆորմացիոն հաղորդումներին:

No comments:

Post a Comment