Պապս՝ Աշոտ Մեժլումյանը, Ղափանի Զեյվա գյուղից էր, այժմ՝ Դավիթբեկ: Եղել է Գ. Նժդեհի զինվոր, մասնակցել է Հադրութի արշավանքին: Նա ինձ բացատրում էր, որ չքավոր գյուղացիները Նժդեհի կողմնակիցներն էին, իսկ խանութպանները և կուլակները՝ բոլշևիկների: Այս փաստը երկար ժամանակ ինձ համար անմարսելի էր. դպրոցական դասագրքերից ես սերտել էի այն անհերքելի ճշմարտությունը, որ չքավորները «կարմիրների» կողմն էին, բուրժույները՝ սպիտակների: Իսկ բացատրությունը շատ պարզ է: Մարդիկ հող կամ խանութ էին ձեռք բերել Բաքվի բանվորների ուղարկած գումարներով և նրանց համար երկրամասի բոլշևիկացումը նշանակում էր տնտեսական և, որը ավելի կարևոր է, ընտանեկան կապերի վերահաստատում: Եվ ընդհակառակը. չքավորները կապված էին իրենց երկրի հետ և Գարեգին Նժդեհի հետ միասին պաշտպանում էին այն:
Տարագրվելուց հետո Գ. Նժդեհը մի քանի ընդհարումներ ունեցավ ՀՅԴ-ի հետ: Գաղափարական տարաձայնությունների պատճառներից մեկն էլ այդ կուսակցության «բուրժուականությունն» էր: 20-30-ական թթ.-ը կապիտալիզմի և լիբերալ պետության ճգնաժամի տասնամյակներ էին, և եվրոպացիների ճնշող մասը հակակապիտալիստական գաղափարների կրողներ դարձան:
Հակակապիտալիստական շարժումը երկու թև ուներ. ձախ՝ սոցիալ-դեմոկրատական կամ կոմունիստական և աջ՝ պոպուլիստական-ազգայնական՝ ֆաշիստական: Բուրժուական ազգայնականությանը ամենուր փոխարինեց հակակապիտալիստական, հակալիբերալ ազգայնականությունը՝ ֆաշիզմը:
Գերմանիայում այն ընդունեց ռասիստական բնույթ, Իտալիայում՝ պետականամետ, Իսպանիայում և Հունաստանում կարևորվեց եկեղեցին և այլն:
Ընդհանուր առմամբ, ամենուր նրանք միատեսակ քաղաքականություն էին վարում. մեծահարուստների կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «պլուտոկրատների» խավը վճարում էր փրկագին, և նրանց ձեռնարկությունները անցնում էին պետական վերահսկողության տակ: Պետություն և հասարակություն տարբերությունը վերացվում էր՝ ստեղծվում էր մեկ «մարմին»՝ կորպորատիվ պետություն («կորպուս» լատիներեն նշանակում է մարմին): Պարզ է, որ եթե 30-ականներին Հայաստանը լիներ անկախ պետություն, ապա նժդեհականները անպայման կգային իշխանության և կստեղծեին կորպորատիվ համակարգ՝ ֆաշիստական պետություն:
Ինչպե՞ս կվարվեր Գարեգին Նժդեհը այսօր: Նա կտեսներ, որ իրադրությունը նման է 1920թ.-ի իրադրությանը Սյունիքում: Կան երկու խավ, որոնք տարբեր քաղաքական արժեքներ ունեն: Կան հասարակ մարդիկ, որոնք եթե նույնիսկ աշխատում են արտերկրում, գումարը ուղարկում են հայրենիք, իրենց հարազատներին: Նույնիսկ ապրելով դրսում` նրանք նպաստում են երկրի բարգավաճմանը: Կա մեկ այլ խավ՝ պլուտոկրատները, որոնք սպեկուլյատիվ գների, պետպատվերների շնորհիվ, այլ մեխանիզմներով յուրացնում են այդ գումարները և ուղարկում դուրս, ուր իրենց իսկական հայրենիքն է՝ «փողաստանը»: Հին Բաքուն չկա, բայց նորն է հայտնվել՝ անդրազգային ֆինանսական հաստատությունները, օֆշորները և այլն: Կտեսներ, որ այդ խավը կազմակերպված է «Հանրապետական» կուսակցության մեջ, որը պետությունը ծառայեցնում է մի քանի տասնյակ ընտանիքների տնտեսական շահին:
Հետևաբար նրա առաջին քայլը կլիներ այն, որ նա կհայտարարեր «Հանրապետական» կուսակցության հետ իր տարաձայնությունների մասին, այն մասին, որ երբեք «Հանրապետական» կուսակցության կողմը չի եղել, բացառությամբ գուցե առաջին կարճ շրջանից, և չի պատրաստվում համաձայնել այդ կուսակցության քաղաքականության հետ:
Դիցուք` նա իր կողմնակիցներով կգար իշխանության: Ինչպե՞ս կվարվեր, ի՞նչ քաղաքականություն կորդեգրեր: Կարծում եմ` ընդհանուր հակակապիտալիստական տրամաբանությունը կպահպանվեր. պլուտոկրատների խավը կվճարեր փրկագին, իսկ նրանց ձեռնարկությունները կանցնեին պետական վերահսկողության տակ: Հավանաբար նա հաշվի կառներ պատմության դասերը: Ֆաշիստական պետությունների մի մասը` Ռումինիան, Հունգարիան և այլն, անցան Խորհրդային Միության վերահսկողության տակ, մյուսները՝ Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը կամ Թուրքիան շարունակեցին իրենց գոյությունը: Հյուսիսում կապիտալիստները և աշխատավորները կնքեցին պայմանագիր, որը հայտնի է «սոցիալական պետություն» անվանումով: Կտեսներ, որ ֆաշիստական պետությունները անկարող եղան լուծել իրենց առջև կանգնած քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման խնդիրները և սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական ուժերի ազդեցության տակ անցում կատարեցին սոցիալական պետության մոդելին: Հետևաբար նա ֆաշիստական պետության մոդելը կհամարեր ժամանակավրեպ: Պետության մոդելը ընտրելիս Նժդեհը մեծ դժվարության առաջ կկանգներ:
Մոդելը, որ նա կառաջարկեր, հավանաբար կկոչվեր «պետական կապիտալիզմ»: Նա կմերժեր նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը վարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը և կառաջարկեր, օրինակ, մի ծրագիր, որը նման կլիներ Արգենտինայի որդեգրած զարգացման ծրագրին: Կամ Բրազիլիայի ձախ կառավարության օրինակով համաձայնագիր կկնքեր տեղական արտադրողների հետ, ըստ որի` պետությունը իր վրա է վերցնում լիազորությունների մի մասը: Այդպես է Հարավային Կորեայում և մի շարք այլ լատինաամերիկյան երկրներում:
Բոլոր երկրներում կառավարությունը այս կամ այն ձևով մասնակցում է տնտեսական պրոցեսների կառավարմանը: Եթե նա դա չի անում, եթե նա չի վերահսկում կապիտալիստներին, այդ խավը արագորեն քրեականանում է նույնիսկ զարգացած երկրներում. հիշենք տրեստները ԱՄՆ-ում, երբ կարտելային համաձայնությունների միջոցով տնտեսությունը մոնոպոլացվել էր: Գարեգին Նժդեհը կհասկանար, որ անհրաժեշտ է հետևողական պետական միջամտություն տնտեսության որոշակի ոլորտներ: Նա կաջակցեր սկսնակ ձեռնարկատերերին, նրանց կպաշտպաներ մրցակցությունից, ինչ-որ չափով կսուբսիդավորեր նրանց, մատչելի կդարձներ առաջավոր տեխնոլոգիաները: Ընդհանրապես կաջակցեր երիտասարդներին ոտքի կանգնելու և սեփական գործ նախաձեռնելու համար: Նա կվերահսկեր ձեռնարկատերերի ներդրումները:
Կապիտալիստը հակված է ստանալ առավելագույն շահույթ առավել կարճ ժամկետում: Հենց այդ պատճառով նա գերադասում է առաջին հերթին ներդրումներ կատարել թանկարժեք անշարժ գույքի և լյուքս կարգի ապրանքներում: Նա կհետևեր, որ գումարները այդպես անիմաստ չվատնվեին, այլ որ նրանց գործունեությունը օգտակար լիներ պետության ընդհանուր զարգացման համար: Նա կարգելեր պետական գործիչներին 300 մետրից ավելի մոտ գնալ կազինոներին, ստրիպտիզ բարերին և սաունաներին, իսկ ով կխախտեր օրենքը կզրկեր պետական կամ քաղաքական պաշտոններից: Նա կստիպեր նրանց ազատ ժամանակ գնալ գրադարան կամ սպորտդահլիճ:
Նա չէր կրկնի հնդկական կառավարության սխալները, որը վերահսկելով պետական սեկտորը, ուշադրությունից դուրս էր թողել մասնավորը: Ձեռնարկատերերը կզգային, որ իրենց սեփականությունը, իրենց պասիվները և ակտիվները գտնվում են հսկողության տակ: Նա չէր կրկնի հետպատերազմյան լատինաամերիկյան դիկտատուրաների սխալները. չէր սպառնա կապիտալին, որը հզոր զենք է ձեռնարկատերերի ձեռքում: Երբ կառավարությունը թշնամաբար է տրամադրված տեղական բիզնեսի նկատմամբ, նրանք իրենց ակտիվները փոխադրում են այլ երկրներ, այնտեղ են ներդրումներ անում: Այդ սխալը կատարեցին Պերուում, Չիլիիում, Արգենտինայում: Մյուս կողմից` նա թույլ չէր տա, որ ձեռնարկատերերը ունենային երաշխավորված շահույթ, ինչը տեղի ունեցավ Հնդկաստանում ներմուծման բարձր դրույքաչափերի շնորհիվ:
Հավանաբար նա կհասկանար, որ երկրի զարգացման համար պետք են մտածող մարդիկ, որոնք ազատորեն կարող են գաղափարներ հայտնել, քննարկել և ներդնել: Կվերացներ համալսարաններում և հետազոտական հաստատություններում ահաբեկչական ռեժիմը, կհետևեր ակադեմիական ազատության անշեղ իրագործմանը: Այնպես կաներ, որ տգետների պակասություն կզգացվեր: Իհարկե, առավելություն չէր տա կրոնին գիտության նկատմամբ:
Իսկ ի՞նչ անել մաֆիայի հետ: Կարելի է հիշել Սուխարտոյի պատմությունը, որը ավելի հայտնի է «Բերկլիի մաֆիայի» պատմություն: Սուխարտոն երկար տարիներ Ինդոնեզիայի դիկտատորն էր և, ինչպես բռնապետների մեծամասնությունը, շատ էր գողացել՝ տասնյակ միլիարդներ: Բայց նա կարողացավ իր մեջ քաջություն գտնել, ազնվորեն խոստովանել իր հանցանքը: Սուխարտոն այդ գումարները դրեց շվեյցարական բանկերը` թույլ չտալով, որ կառավարության անդամներից որևե մեկը կամ այլ հզոր անձ դրանք յուրացնի: Այժմ Ինդոնեզիայի պետությունը այդ գումարներից տոկոսներ է ստանում, որոնք ներդնում է տնտեսության զարգացման համար: Սա իշխանությունների կողմից որդեգրած ողջախոհ դիրքորոշում է: Համանման լուծում կառաջարկեր նաև Գարեգին Նժդեհը՝ վերցնել փրկագին պետությունը կողոպտած մաֆիայից:
Ընդհանուր առմամբ այսպիսին կլիներ Գարեգին Նժդեհի «պետական կապիտալիզմը», որը տրամագծորեն հակառակ է «Հանրապետական» կուսակցության վարած քաղաքականությանը: Եվ նա հպարտ կլիներ, որ գործում է ընդդեմ «Հանրապետական» կուսակցության, գուցե նույնիսկ կասեցներ նրա գործունեությունը, քանզի հոգում նույն ռոմանտիկը կմնար: Իսկ այդպիսի քաղաքականություն նա կարող էր վարել, եթե իսկապես ճիշտ է նրա ողջամիտ և վճռական քաղաքական գործչի համբավը:

No comments:
Post a Comment