Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Հունգարիայի վարկային վարկանիշը մեկ աստիճանով, հասցնելով այն «աղբայինի»: Ընդ որում, տալով հունգարական վարկանիշին «բացասական» կանխատեսում, ինչը նշանակում է, որ այն կարող է կրկին նվազել մոտ ապագայում:
«Հունգարիայի վարկանիշի նվազեցումը արտացոլում է այդ երկրի արտաքին ֆինանսավորման հարկա-բյուջետային իրավիճակի վատթարացումն, ինչպես նաև տնտեսական աճի կանխատեսումների, ինչը մասամբ կառավարության ոչ ստանդարտ տնտեսական քաղաքականությամբ է պայմանավորված: Դա խարխլում է ներդրողների վստահությունն ու բարդացնում Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրամիության հետ նոր համաձայնության կայացումը», - ասել է Fitch-ի սուվերեն վարկանիշների խմբի ղեկավար Մատեո Նապոլիտանոն:
Նշենք, որ ավելի վաղ Հունգարիայի վարկանիշը նվազեցրել էին այլ հեղինակավոր գործակալությունները` Standard & Poor's-ը և Moody's-ը:
No comments:
Post a Comment