Popular Posts

Monday, January 9, 2012

Իսրայելը ռազմական նոր դաշնակիցներ է գտել


Կորցնելով նախկին դաշնակցին` Թուրքիային, որը իսլամական պետություն ստեղծելու ուղին է բռնել` Իսրայելը ռազմական առումով կոնսոլիդացվում է Կիպրոսի և Հունաստանի հետ:
Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարակը հունվարի 10-ին կժամանի Աթենք: Հունաստանում նա երկրի ղեկավարության հետ տարածաշրջանային տարբեր իրադարձությունների հարցով բանակցություններ կվարի:
Հունվարի 9-ին Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել իր Կիպրոսի գործընկերոջ` Դիմիտրիս Էլիադեսի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Միջերկրական ծովում արդյունահանվող օգտակար հանածոների անվտանգության ապահովման հարցը:

MIGnews-ի տվյալներով` նախարարները երկու համաձայնագիր են ստորագրել, որոնք ուղղված են Կիպրոսի և Իսրայելի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը: Ակնկալվում է, որ նմանատիպ համաձայնագրեր պետք է ստորագրվեն նաև Հունաստան կատարվելիք այցի շրջանակներում:

No comments:

Post a Comment