Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը գտնում է, որ համաշխարհային տնտեսությանը սպառնում է դեֆլյացիայի «արատավոր» փուլ, այն պատճառով, որ եվրոգոտու երկրները սկսում են կրճատել իրենց բյուջետային ծախսերը` պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Սորոսը կարծիք է հայտնել, որ ֆինանսական համակարգը պահպանելու համար Եվրոպան մոտ ապագայում ստիպված է մուտք գործել «վիշապային տնտեսման» ժամանակաշրջան:
Ինչպես ընդգծել է 81-ամյա ներդրողը, այժմյան պարտքային ճգնաժամը, որը մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսությանը, քան 2008 թվականի անկումն էր, սկսվել է երկրների` կոմերցիոն վարկավորումը պետականով փոխարինելու ձգտման պատճառով:
Դեկտեմբերին Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովի նիստում համաձայնություն է ձեռք բերվել բյուջետային պայմանագրի շուրջ, որը կգործի եվրոգոտու 17 երկրներում, նաև` Եվրամիության վեց պետություններում: Պայմանագիրը չեն ստորագրել միայն չորս երկրներ` Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Չեխիան և Շվեդիան:
No comments:
Post a Comment