Popular Posts

Tuesday, January 17, 2012

ՀԱԿ-ը վաղվա քաղխորհրդի նիստում քննարկելու է ընտրությունների մասնակցության ձևաչափը


այ ազգային կոնգրեսը վաղը կայանալիք քաղաքական խորհրդի նիստում քննարկելու է խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը,- ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը,- «կարող եմ ասել, որ կարող է անդրադարձ լինել ընտրությունների մասնակցության սկզբունքներին»:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշել էր, որ այս տարվա քաղխորհրդի առաջին նիստը Կոնգրեսն անցկացնելու է 2012 հունվարի 18-ին, որտեղ էլ կարող են քննարկվել առաջիկա քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Նշենք, որ իշխանական հիմնական քաղաքական ուժերի մասով որոշ տեղեկություններ արդեն իսկ հայտնի են: Մասնավորապես հայտնի են կոալիցիոն ուժերից ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական շտաբերի ղեկավարների անունները, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի համակարգողները: ՀԱԿ-ից որևէ հստակ տեղեկատվություն ընտրական որևէ դրվագի վերաբերյալ դեռևս չկա:

No comments:

Post a Comment