Popular Posts

Tuesday, January 17, 2012

Սերժ Սարգսյանի դասախոս եղբայրը չի առաջադրի իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում


Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի ոչ թե Ալեքսանդր, այլ՝ Լևոն Սարգսյանը։ Խոսելով համամասնական ցուցակներում անգործունակ գործարարների ընդգրկվելը սահմանափակելու մասին խոսակցություններին՝ Լևոն Սարգսյանն ասաց, որ ինքը ոչինչ ասել չի կարող, քանի որ ներքին քաղաքականությամբ չի զբաղվում:
Լևոն Սարգսյանը նաև հերքեց խոսակցություններն այն մասին, թե ինքը մի քանի միլիոն դոլար է «քցել» սփյուռքի ներդրողներին։ «Ես արդեն մի երկու տեղ ասել եմ՝ էդպիսի բան չկա։ Ստահոդ կեղծ լուրեր են»,– ասաց Լևոն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հավանաբար որոշ մարդիկ ցանկանում են վարկաբեկել իրեն:

No comments:

Post a Comment