Popular Posts

Wednesday, January 11, 2012

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է «Մուսուլման եղբայրներ»–ի առաջնորդների հետ



ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը Կահիրեում հանդիպել է իսլամիստական խմբավորման ղեկավարների հետ:

Բըրնսն այսօր հանդիպել է «Մուսուլման եղբայրներ»–ի առաջնորդների հետ: The Jerusalem Post-ը գրում է, որ սա Վաշինգտոնի ամենաբարձրակարգ բանակցություններն են իսլամիստական խմբավորման հետ` Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում նրանց տարած հաղթանակներից հետո:

Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հաստատել է, որ Բըրնսը հանդիպել է «Մուսուլման եղբայրներ»–ի «Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա են եղել այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ևս:

Բըրնսը Եգիպտոս է ժամանել մեկ օր առաջ և, ըստ որոշ աղբյուրների, հանդիպել է ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիի հետ, ով իշխող Զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավարն է։

No comments:

Post a Comment