Popular Posts

Tuesday, January 10, 2012

Թուրքիան հրաժարվել է միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին


Թուրքիան մտադիր չէ պաշտպանել Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին՝ արևմտյան երկրների որոշումը։
Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին այսօր գրել է չինական «Խունացյու շիբաո» պարբերականը։
«Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու համար ՆԱՏՕ–ի անդամ համարվող և Իրանի հետ առևտրային սերտ կապեր ունեցող Թուրքիային ԱՄՆ–ը կոչ է արել միանալ պատժամիջոցներին։ Թուրքական կողմը, սակայն, հայտարարել է, որ ինքը հարգում է միայն այն պատժամիջոցները, որոնք ՄԱԿ–ն է կիրառել, և այդ հարցում չի հետևելու ԱՄՆ–ի և Արևմուտքի օրինակին»,–գրել է պարբերականը։
«Խունացյու շիբաոն» հավելել է, որ մի շարք դիվանագետներ են փորձել տարհամոզել Թուրքիային փոխելու իր դիրքորոշումն այդ հարցում, ինչը, սակայն, «չի ստացվել»։
ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ-ն պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։
Այդ առնչությամբ ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել:
Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Եվրամիության երկրներն այս անգամ էլ համաձայնություն են ձեռք բերել իրանական նավթի ներկրման վրա էմբարգո դնելու հարցի շուրջ: Համապատասխան որոշումը, սպասվում է, որ կկայացվի ԵՄ արտգորրծնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ:

No comments:

Post a Comment