Popular Posts

Tuesday, January 3, 2012

ԱՄՆ-ը շարունակում է Պարսից ծոց ուղարկել իր ռազմանավերը



ԱՄՆ-ը շարունակում է Պարսից ծոց ուղարկել իր ռազմանավերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ծովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, հրամանատար Բիլ Սպիքսին:

Մինչ այդ գեներալ-մայոր Ատաոլլա Սալեհին, ով իրականացնում է Իրանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի գործառական վերահսկողությունը, պահանջել էր ԱՄՆ-ից այլևս չուղարկել Պարսից ծոց ռազմական ավիակիրներ` սպառնալով դիմել պատասխան քայլերի:

«Սա շուտվանից պլանավորված ծրագիր է, և մենք նավերն ուղարկում ենք տարածաշրջանի համար անվտանգություն ապահովելու համար»,- հայտարարել է Սպիքսը հարցազրույցի ժամանակ:

Նա ավելացրել է նաև, որ ԱՄՆ-ի ծովային ուժերը գործում են համապատասխան միջազգային ծովային կոնվենցիաների կարևոր նշանակություն ունեցող ծովային ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Իրանը մինչ այդ սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը: Այս նեղուցը հիմնական ծովային ճանապարհն է՝ Պարսից ծոցից նավթի ու գազի արտահանման համար: 

No comments:

Post a Comment