Վրաստանում 2012 թ. շահագործման կհանձնվի երկու բարձրավոլտ հոսանքի գիծ: Այս մասին, regnum.ru կայքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարարությունը:
Մինչ այդ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտնել էր, որ մինչև 2015 թ. Վրաստանում շահագործման կհանձնվի վեց բարձրավոլտ հոսանքի գիծ: Նախարարության տվյալների համաձայն՝ այդ գծերից մեկը կմիացնի Վրաստանի և Թուրքիայի, իսկ մյուսը՝ Վրաստանի և Ադրբեջանի էներգոհամակարգերը: Վրաստանը մտադիր է մեծացնել դեպի այդ երկրներ արտահանվող էլեկտրաէներգիայի չափերը: 2012 թ. կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ 400 կիլոմետրանոց բարձրավոլտ հոսանքի գծի կառուցման համար, որը կձգվի մինչև Հայաստանի սահմանը:
Այս տարի Վրաստանում նախատեսվում է սկսել 17 նոր հիդրոէլեկտրակայանի կառուցում: Այս ոլորտում ներդրումները հասնում են 3,5 միլիարդ դոլարի:
Ներկա պահին երկրում կառուցվում է 9 ՀԷԿ: Դրանց կառուցմանը մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Թուրքիան և մի քանի եվրոպական երկրներ:

No comments:
Post a Comment