Popular Posts

Monday, January 2, 2012

Սիրիայի կառավարության կազմում ընդգրկվելու են ընդդիմության ներկայացուցիչներ


Առաջիկա օրերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդես է գալու բնակչությանն ուղերձով, որում հայտնելու է կառավարության կազմում զգալի փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում են սիրիական մի քանի լրատվամիջոցներ:
Տեղեկության կարևորագույն կետն այն է, որ կառավարության կազմում ընդգրկվելու են ընդդիմության ներկայացուցիչներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ընդդիմության և իշխանական ուժերի միջև բախումները վերջին օրերին բախումներն ավելի ուժգին են դարձել, ինչը տեղի է ունենում արաբական երկրների դիտորդական խմբի առկայության պայմաններում:
Միաժամանակ, Արաբական երկրների լիգայի խորհրդարանը հանդես եկել Սիրիայի Լիգայի դիտորդական խմբի հեռացման կոչով, հայտնում է BBC-ին:
«Ներքաղաքական հաշտության նախագծի իրականացման ընթացքին հետևելու նպատակով երկիր ժամանած դիտորդները պետք է հեռանան, հաշվի առնելով սիրիական ռեժիմի կողմից երկրի քաղաքացիների սպանությունները», - ասել է խորհրդարանի խոսնակ Սալեմ Դիկբասին:
Նա շեշտել է, որ դիտորդական խմբի հետագա աշխատանքը Սիրիայում այդ երկրի ռեժիմի համար քողարկում լինել «արաբական երկրների աչքի առաջ իրականացվող անմարդկային արարքների համար»:
Ներկայում Սիրիայում մոտ 60 դիտորդ է աշխատում, սակայն տեղի ընդդիմադիր ուժերը հիասթափված են նրանց աշխատանքից, չնայած նրան, որ դիտորդների ժամանումից հետո մի քանի բնակավայրերից դուրս են բերվել ծանր զրահատեխնիկան ու զինվորականները: Սակայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը չեն դադարում: Երեկ զոհվել է 5 ցուցարար:

No comments:

Post a Comment