Popular Posts

Thursday, January 19, 2012

Բելառուսի ՆԳ նախարարին Ֆրանսիայում դիմավորել են դատական հայցով



Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, հունվարի 19–ին փաստաբան Ուիլյամ Բուրդոն դատական հայց է ներկայացրել ֆրանսիական դատարան՝ Բելառուսի ՆԳ նախարար Անատոլի Կուլեշովի դեմ:

Փաստաբանը գործում է մի խումբ բելառուսցիների անունից, ովքեր իրենց երկրի իշխանություններին մեղադրում են բանտարկյալների խոշտանգման մեջ:
Փաստաբանի կարծիքով՝ Ֆրանսիայի ոստիկանությունը պետք է անմիջապես ձերբակալի Կուլեշովին, ով գտնվում է Լեոնում` Ինտերպոլի համաժողովին մասնակցելու նպատակով:

Փաստաբանը պարզաբանել է, որ քննիչները պետք է պարզեն ընդդիմադիր ուժերի ճնշման գործում նախարարի մեղավորության աստիճանը:

Բուրդոն հայտարարել է, որ ներկայացնում է 2010 թ. դեկտեմբերի 19-ին Մինսկում ձերբակալված ընդդիմադիրների շահերը, որոնք բողոքարկում էին կեղծ ընտրությունների արդյունքները:

Բելառուսի իշխանությունները դեռևս չեն արձագանքել այս ամենին։

No comments:

Post a Comment