Նախարարն ասել է, որ Եմենի օրենքի նախագիծը, ըստ որի՝ իշխանությունից հեռացող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին անձեռնմխելիություն էր տրվում, և որը պաշտպանում էր նրան քրեական հետապնդումից, այսօր փոխվել է։
Արդարադատության նախարար Մուհամմեդ Մախլաֆին Reuters-ին հաղորդել է, որ օրենքի նախագիծը, որը քննադատվել էր մարդու իրավունքների պաշտպանների, ՄԱԿ-ի և Եմենի ցուցարարների կողմից, այժմ նախագահի օգնականներին կպաշտպանի միայն «քաղաքական դեպքերում»: Մախլաֆին ասել է, որ նախկինում օրենքը լիակատար պաշտպանություն էր առաջարկում նախագահի օգնականներին` անկախ նրանից, թե դատալսումը ինչ դեպքի հիման վրա էր ընթանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ստորագրված իշխանության փոխանցման ծրագրի հիման վրա Սալեհին իրավական անձեռնմխելիություն էր տրամադրվում` որպեսզի նա կարողանա հեշտորեն հեռանալ կառավարութունից, և դադարեցվեն նրա իշխանության դեմ ուղղված ցույցերը:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը հայտնում են, որ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել:

No comments:
Post a Comment