Արդյունաբերական աղբյուրները հայտնում են, որ թուրքական Tupras ընկերությունը միջոցներ է ձեռնարկում Իրանի նավթից իր կախվածությունը նվազեցնելու համար, քանի որ արևմտյան ուժերը շարունակում են պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ:
Reuters-ը հաղորդում է, որ Թուրքիան օրական սպառման 30 տոկոսը ներկրում է Իրանից և մինչ այժմ ոչ մի կերպ ցույց չի տվել, որ պատրաստվում է գործել ԵՄ-ի նոր ծրագրի համաձայն, ըստ որի՝ էմբարգո է սահմանվում Իրանի նավթի արտահանումների վրա:
Աղբյուրներից մեկն ասում է, որ Tupras-ը ծրագրում է այս ամիս հանդիպել Սաուդյան Արաբիայի՝ նավթային հարցերով զբաղվող իշխանությունների հետ` նպատակ ունենալով փոխել նավթ ստանալու իր աղբյուրները:
Ընկերությունը, սակայն, մերժել է որևէ մեկնաբանություն անել տարածված լուրերի վերաբերյալ:

No comments:
Post a Comment