Popular Posts

Friday, January 6, 2012

Արթուր Բաղդասարյանի «կուլոկները»

Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նվերներ է բաժանել իր կուսակիցներին եւ «համակիրներին»: Ժողովրդական լեզվով ասած` «կուլոկները» ներառում են մեկ շիշ օղի, երկու հյութ, սուրճ, Արթուր Բաղդասարյանի եւ նրա ողջ ընտանիքի շնորհավորանքը ու 2012 թվականի օրացույց: 
Հետաքրքականն այն է, որ ՕԵԿ առաջնորդի հյութերը «Հայասի Գրուպ» ընկերությանն արտադրանքն են, որն ըստ մամուլում առկա տեղեկությունների, Ազգային անվտանգության խորհրդի քատուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի սեփականությունն է։Այն, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է նախընտրական շրջանում«կուլոկ» բաժանել նորմալ է, նորմալ է նաեւ որ իր սեփական ընկերության արտադրանքն է` որպես «կուլոկ» ծառայեցնում: Միայն հասկանալի չէ, թե ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչը, ինչո՞ւ է «Սիմվոլ Ռոսսիի» օղին բաժանում մարդկանց, այն դեպքում, երբ նրանից մեկ կամ երկու քայլ վերեւ կանգնած Սերժ Սարգսյանն ամեն առիթով խոսում է հայրենական արտադրողին խրախուսելու մասին: Այսպե՞ս են իր հպատակները խրախուսում հայ գործարարին` կամ ռուսականը կամ իմ արտադրանքը տարբերակո՞վ:

No comments:

Post a Comment