Popular Posts

Friday, January 6, 2012

“ՕԵԿ”-ի էժան հնարքները Հրազդանում կամ մեկ ընտանիքին մեկ տուփ հյութ


Ըստ Hotnews.am-ի հավաստի աղբյուրների, Ամանորից առաջ  ”Օրինաց Երկիր” կուսակցությունը Հրազդան քաղաքի բնակիչներին` յուրաքանչյուր ընտանիքին մեկ տուփ բնական, ցիտրուսային մրգերի  հյութ է նվիրել:
Սա ներկայացվել է որպես կուսակցության մեծահոգության դրսևորում, ամանորյա նվեր, բարեմաղթանք և մեկնաբանվել որպես կուսակցության նախագահ, ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանի` Հրազդանի բնակիչների հանդեպ  բացառիկ սիրո դրսևորում:
Ըստ նույն աղբյուրների, շատ դեպքերում բնակիչները պարզապես զայրացած հետ են շպրտել նվերը` դա ընդունելով ավելի շուտ որպես իրենց ուղղված  վիարվորանք, քան ամանորյա նվեր:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին Կառավարությունը որոշել էր աղքատ ընտանքիներին 3-ական շիշ ձեթ նվիրել, ինչը լայն արձագանք գտավ  տպագիր և էլեկտրոնային մամուլի էջերում և արժանացավ բավական քննադատական և ծաղրալից վերաբերմունքի:

No comments:

Post a Comment