Popular Posts

Friday, January 6, 2012

Ճապոնիան կոչ է անում ԱՄՆ-ին մեղմացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները



Ճապոնիայի կառավարությունը կոչ է անում ԱՄՆ-ին մեղմացնել Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական պատժամիջոցները: Դրանք կարող են վատ ազդեցություն ունենալ ինչպես Իրանի, այնպես էլ Ճապոնիայի տնտեսական վիճակի վրա: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի ու արտադրության նախարար Յուկիո Էդանոն:

Reuters-ը գրում է, որ այժմ Ճապոնիան Իրանից ներմուծում է իր երկրի համար բավարար նավթի 10 %-ը:

Ճապոնիան մտավախություն ունի, որ նավթի գինը կբարձրանա: Այդ իսկ պատճառով բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ՝ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ նման հայտարարություն է արել նաև Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը: 

No comments:

Post a Comment