Popular Posts

Monday, January 16, 2012

Պրեսկոտը ընտրություններից առաջ ԸՕ-ն փոխելը սխալ է համարում


Հայաստանի հարցով համազեկուցող` Ջոն Պրեսկոտը կարևորություն չի տվել առաջիկա խորհրդարանական ընտրությունները համամասնականով կամ մեծամասնականով անցկացնելու հարցին: Այս մասին ասաց ՀՀԿ –ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա` Պրեսկոտը այս պահին հարցը տեղին չի համարել:
«Նա ասաց, որ ընտրություններին շատ քիչ է ժամանակ է մնացել, և ընտրությունների ձևաչափի փոփոխության հարցը ուշացած է: Նա նաև ավելացրեց, որ որ իրենց տեսակետն արդեն հայտնել է Վենետիկի համաժողովին»,-փոխանցեց Գագիկ Մելիքյանը: Սա, փաստորեն, հակասում է «ժառանգություն« խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի տպավորությանը, թե ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը իրենց հետ հանդիպումից հետո մեղմացրել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկի շուրջ ժխտողական դիրքորոշումը:
Ըստ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ՝Պրեսկոտը հայտարարել է նաև, որ համամասնական ընտրակարագը երկրի ոչ ժողովրդավար կամ ժողովրդավար լինելու չափանիշ չէ, ասելով`« եթե մի երկրում մեծամասնական ընտրություններ են անցկացվում, ապա դա չի նշանակում, որ այն ոչ ժողովրդավար երկիր է կամ հակառակը` ժողովրդավար է համամասնական ընտրակարգ ունեցողը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտյուշա Շահբազյանը ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ ակնհայտ է՝ ընտրություններին նախաշեմին իշխող կուսակցությունը Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ չի փոխի անգամ տեխնիկական պատճառներով, ասաց, որ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում տեխնիկապես այդ հարցը կարճ ժամանակում կարելի է լուծել:

No comments:

Post a Comment