Popular Posts

Monday, January 16, 2012

Պրեսկոտը ՀԱԿ-ի ներկայացուցոիչների հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները


Հունվարի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1837 բանաձևի կատարման ընթացքը, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընտրական գործընթացի բարելավման եւ վերահսկման խնդիրները: Լեւոն Զուրաբյանը նաև քաղաքական գնահատական է տվել անցած տարվա դեկտեմբերին հրապարակված Մարտի մեկի վերաբերյալ ՀՔԾ զեկույցի կապակցությամբ:
Այնուհետև ԵԽԽՎ համազեկուցողի հետ հանդիպել է Կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել է Կոնգրեսի դիտարկումները ՀՔԾ զեկույցի բացթողումների ու թերացումների վերաբերյալ, մասնավորապես, անդրադարձ է կատարել ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի սպանությունների, ինչպես նաեւ գնդակային եւ բեկորային մարմնական վնասվածքներ ստացած անձանց գործերի վերաբերյալ ոչ արդյունավետ քննության խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

No comments:

Post a Comment