Popular Posts

Thursday, January 5, 2012

Քաղաքական գործընթացներին` ընտրություններին, մասնակցելու կողմնակից եմ



Քաղաքական գործընթացներին` ընտրություններին, մասնակցելու կողմնակից եմ, - ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով «Սարդարապատ» նախաձեռնության այն կոչը, որով նախաձեռնության անդամները կոչ են անում չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:

«Ես քաղաքական գործընթացների և երկրում փոփոխություններ իրականացնելու կողմնակից եմ, իսկ դա «Սարդարապատ»-ի կարծիքն է, որը, որպես կարծիք, հնչելու իրավունք ունի, բայց ՀԱԿ-ն, իհարկե, որոշում կկայացնի: Անձամբ ես, որպես քաղաքական գործիչ, քաղաքական գործընթացներին մասնակցելու կողմնակից եմ»,- ամփոփեց Հ. Հովհաննիսյանը:

No comments:

Post a Comment