Popular Posts

Wednesday, January 11, 2012

Հյուսիսային Կորեան մեղադրում է ԱՄՆ-ին



Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին ուղղված իր հայտարարության մեջ ավելի շատ պարենային օգնություն է պահանջել, քան ԱՄՆ-ն առաջարկել էր, և մեղադրել է Վաշինգտոնին պարենային օգնության ամբողջ անցած տարվա ընթացքում ձգվող բանակցությունները քաղաքականացնելու մեջ:

The Wall Street Journal-ը գրում է, որ հայտարարությունը, որը ներկայացվել էր Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության խոսնակի կողմից և տարածվել պետական լրատվական գործակալության միջոցով, ներառում էր մի շարք մեղադրանքներ, որոնց միջոցով Հյուսիսային Կորեան փորձում էր ներկայացնել իր սեփական պատմությունը` ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ:

Չնայած, որ հայտարարությունը լի է եղել մեղադրանքներով, դրանք այնքան խիստ չեն եղել, որքան Ճապոնիային և Հարավային Կորեային ուղղված հայտարարությունները: Հյուսիսային Կորեայի կառավարությունը շարունակ իր քաղաքացիներին ասում է, որ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան իրենց թշնամիներն են:

Այս վերջին հայտարարության մեջ նշվում էր, որ, ըստ գործարքի, Հյուսիսային Կորեան կդադարեցնի իր ուրանի հարստացման մի մասը՝ ԱՄՆ-ի կողմից պարենային օգնության տրամադրման և տարբեր պատժամիջոցների վերացման դեպքում: Այն նաև մեղադրում էր ԱՄՆ-ին պարենային օգնությունը «քաղաքական հարց» դարձնելու մեջ, չնայած, որ ԱՄՆ-ը հայտնել էր, որ նման օգնությունը չի կապում Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ:

No comments:

Post a Comment