Ամերիկյան հեղինակավոր The Washington Times Պարբերականում հրապարակված իր հոդվածում Փենսիլվանիա նահանգի ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտթւոյւնների ինստիտուտի փորձագետ Ստեֆան Բլանկը կարծիք է հայտնում, որ Իրանին չեն վստահում այդ երկրի գրեթե բոլոր հարևանները:
Խոսելով Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի ձեռքբերմանը, նա նշում է, որ Թեհրանը հնարավորություն է ստանալու հետևել, ոչ միայն իր թշնամի Իսրայելին ու ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ նաև կասպյան տարածաշրջանում և մասնավերապես Ադրբեջանում:
«Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը անվստահությամբ են վերաբերվում Իրանին: Իրանը մտավախություն է առաջացնում այդ երկրներում` ապստամբների ու ահաբեկիչների սադրելու հավանականության պատճառով, ինչպես նաև պարբերաբար ձախողում է կասպյան այլ երկրների` Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի` էներգիայի արտադրության ավելացման ջանքերը:
Սակայն առավել ակնհայտորեն Իրանը սպառնում է Ադրբեջանին, հատկապես Բաքվի` պրոիսրայելական ու պրոամերիկյան քաղաքականություն վարելու կասկածներից ելնոլով: Նաև, Իրանում կարծում են, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրանական հսկայական ադրբեջանական համայնքի էթնիկ մոտիվներից և հասնել իրանական այդ երկրամասի առանձնացմանը: Սակայն նման վտանգը ավելի շուտ Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և ոչ թե ռացիոնալ քաղաքականություն վարելու համար է:
Իրանն ադրբեջանին սպառնում է արդեն 10 տարի: Թեհրանը հստակորեն աջակցում է Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչին ի պատասխան Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միշտ դեմ է քվեարկում Իրանի դեմ պատժամիջոցներին»:
Հոդվածում նաև նշվում է , որ նոր արբանյակների ու հետախուզական այլ սարքերի ու նույնիսկ միջուկային պոտենցիալի արձակման հնարավորությունների ավելացմանը զուգահեռ աճում է Իրանից եկող սպառնալիքը դառնում է ավելի սարսափազդու:
Բլանկի կարծիքով Իրանի կողմից հետախուզության, դիտարկման ու ավիահարվածների նոր համակարգերի ձեռքբերումը սպառնում նաև կենտրոնասիական ու կովկասյան երկրներին, իսկ ԱՄՆ-ը ու այլ գերտերությունները պետք է հաշվի առնեն դա և համապատասխան միջոցներ ձեռնարկեն:
No comments:
Post a Comment