Popular Posts

Tuesday, January 3, 2012

Coca Cola-ն մեղադրվում է Սվազիլենդի թագավորության բռնապետին աջակցելու համար



Coca-Cola ընկերությունը մեղադրվում է Սվազիլենդի թագավորության բռնապետ Մսուաթի Երրորդին աջակցելու մեջ:

Սվազիլենդի դեմոկրատական ընկերությունը, որը փորձում է իշխանությունից զրկել երկրի վերջին բացարձակ միապետին, Coca-Cola-ից պահանջել է անմիջապես հեռանալ երկրից:

Coca-Cola-ն Սվազիլենդում արտադրական տարածք ունի և, ըստ ակտիվիստների՝ ընկերությանն է պատկանում երկրի համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը:

Մսուաթին, ով իշխում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում, անձամբ ունի 100 միլիոն դոլարի հասնող հարստություն:

Daily Mail-ը գրում է, որ, Coca-Cola-ի հավաստմամբ, թագավորն ընկերությունից ոչ մի շահույթ չի ստանում:

No comments:

Post a Comment