Popular Posts

Wednesday, January 18, 2012

Google-ը և այլ ընկերություններ միացել են Wikipedia-ի պայքարին



Ինչպես արդեն հաղորդել էինք Wikipedia օնլայն հանարգիտարանի անգլալեզու բաժինն այսօր 28 ժամ չի աշխատելու` դրանով իր բողոքն արտահայտելով ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող նոր օրինագծի դեմ, ըստ որի՝ իշխանությունները կկարողանան փակել այն կայքերը, որոնք չարտոնագրված ֆիլմեր կամ այլ բովանդակություն են պարունակում:

Associated Press-ը հաղորդում է, որ Wikipedia-ի պայքարին այսօր միացել են Google-ը և մի շարք այլ ընկերություններ ու ինտերնետային կայքեր:

Reddit.com-ը 12 ժամով փակել է իր սոցիալական լուրերի ծառայությունը: Այլ կայքեր տեղեկացրել են օրինագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքի մասին՝ առանց իրենց կայքերը փակելու: Google-ը համացանցից օգտվողներին ներկայացրել է մի էջ, որտեղ վերջիններս նույնպես կարող են ստորագրել, որ դեմ են օրինագծին:

Համացանցային ընկերություններն անհանգստացած են, քանի որ Stop Online Piracy Act in the House and the Protect Intellectual Property Act օրինագծի ընդունվելու դեպքում կարող են որպես թիրախ ընտրվել բոլոր այն օրինական կայքերը, որոնք թույլ են տալիս, որ օգտատերերը կոնտենտ տրամադրեն միմյանց:

No comments:

Post a Comment