Վերլուծաբանները քննարկում են Kodak ընկերության սնանկացման հարցը, չնայած ընկերությունն այդ մասին դեռ չի հայտարարել:
The Wall Street Journal-ի հաղորդմամբ` հնարավոր է մոտ օրերս Eastman Kodak ընկերությունն իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմի դատարան: Ծանր վիճակի մասին վկայում են ընկերության բաժնետերերը: Վերլուծաբանների գնահատմամբ` անցած տարի ընկերությունը կորցրել է իր շուկայական արժեքի 88%-ը:
Սեպտեմբերի վերջին նրանք պահանջում էին վաճառել ընկերությունը, մինչդեռ Eastman Kodak-ը պաշտոնապես հայտարարեց, որ չի պատրաստվում այն սնանկ հայտարարել:
Kodak ընկերությունը թվային տեսախցիկներ է արտադրում 1975 թ.-ից:
No comments:
Post a Comment