Popular Posts

Thursday, January 5, 2012

Մուբարաքին ցանկանում են կախաղան հանել


Եգիպտոսի նախկին նախագահի` Հոսնի Մուբարաքի գործը վարող դատախազը պահանջել է նախկին նախագահին կախաղան բարձրացնել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Մուբարաքին մեղադրում են մի քանի ծանր հանցագործությունների համար, այդ թվում կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման 7 սպանությունների մեջ: Նախկին նախագահին մեղադրում են նաև ցուցարաների սպանության մեջ, ովքեր պահանջում էին նախագահի հրաժարականը:
Մեղադրող կողմի վարկածով` Մուբարաքն անձամբ է հրամայել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:
Դատախազը պահանջում է կախաղան բարձրացնել նաև Մուբարաքի հանցակիցներին` Անվտանգության ծառայության նախկին ղեկավարին և ոստիկանության վեց հրամանատարի:

No comments:

Post a Comment