Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը հայտարարել է, որ ռուսական КамАЗ և բելառուսական МАЗ ավտոշինական ընկերությունների միավորումը ձախողվում է բելառուսական կողմի պատճառով: Նրա պոսքով բելառուսական կողմը չի համաձայնել МАЗ-ի ակտիվների օտարերկրյա անկախ գնահատման հետ և նոր գնահատում է պահանջել:
Երկու ընկերությունների միջև նախնական համաձայնություն կար ծանր բեռնատարների արտադրություն հիմնելու մասին, իսկ անցած տարվա հոկտեմբերին МАЗ-ի ակտիվները գնահատել էր Ernst & Young հայտնի աուդիտորական ընկերությունը:
Իսկ դեկտեմբերին իր ամփոփիչ ասուլսիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում հնարավոր է չինական ընկերության հետ բեռնատարների արտադրություն հիմնվի: Ռուս դեսպանի խոսքով, այդ հարցն ուսումնասիրվելու է և եթե անբարեխիղճ մրցակցության փաստեր ի հայտ գան, ապա ռուսական կողմը մտադիր է խոչընդոտել չին-բելառուսական գործարքին:
No comments:
Post a Comment