Popular Posts

Tuesday, January 17, 2012

Խաչատուր Սուքիասյան vs Գագիկ Բեգլարյան

Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատել է լուրն այն մասին, որ Խաչիկ Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երևանի թիվ 20 ընտրատարածքում: «ՀԺ»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին 5 տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, թերթի զրուցակիցն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որևէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար»: Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտրատարածքում առաջադրել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: «ՀԺ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու: Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրատարածքում կպաշտպանի հենց Սուքիասյանի թեկնածությունը:

No comments:

Post a Comment