Ամանորից առաջ «Օրինաց երկիր» կուսակցության տարածքային գրասենյակներն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից մարզերում սննդամթերք են բաժանել: Հրազդանում բաժանել են բնական հյութեր, իսկ Արմավիրի մարզի որոշ գյուղերում՝ տոպրակներ, որոնք մեջ եղել են 1 տուփ բնական հյութ, 2 տուփ սուրճ և 1 շիշ օղի: Սակայն նվերները տալուց առաջ անհասկանալի պատճառներով քաղաքացիներից վերցրել են նրանց անձնագրային տվյալները:
«Այսպես տարածքային ղեկավարները շնորհավորել են իրենց համակիրներին և համախոհներին։ Սա ամանորյա նվեր էր բոլոր ՕԵԿ–ականների համար», – ասաց ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանը։
Իսկ այն հարցին, թե ինչու են «փաթեթները» բաժանելիս քաղաքացիներից վերցրել անձնագրային տվյալները, Հեղինե Բիշարյանը շատ կոպիտ պատասխանեց, որ նման բան չի եղել։
Սակայն գուշակություններ պետք չի անել, հասկանալու համար, թե ինչու են վերցրել անձնագրային տվյալները. չէ՞ որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և վերցնելով «ամանորյա նվերը»՝ կարծես պարտավորված են լինելու իրենց ձայնը տալ ՕԵԿ–ին։
Գյուղացիներն էլ իրենց հերթին նշեցին, որ «ավել պատառն աչքներս չի հանի», չնայած նրան, որ «փաթեթի» պարունակությունն այնքան էլ որակյալ չի եղել։
Ֆեյսբուքում մի շատ լավ մեկնաբանություն է թողել մի օգտատեր հետևյալ բովանդակությամբ, որը շատ տեղին է "Artur Gasparyan Գնացեք Գյումրի, մտեք դեղատուն և վճարելով 200 դրամ պահանջեք որ Ձեզ տան Արթուր Բաղդասարյան: Կտեսնեք թե Ձեզ այնտեղ ինչ պիտանի ապրանք կտան.....)))))))".
ReplyDeletehttp://www.facebook.com/groups/qahhasarakutyun/
Ու այս տեսակի հիմար մարդիկ բարձրագույն պաշտոն են զբաղեցնում, հիմար նաև այն առումով, որ իրեն թվում է այս անցած ընտրություններից ու իր արած ու չարած բաներից հետո ինքը ժողովրդի ձայն կստանա, բացի իրա հարազատներից ու բարեկամներից ով է սրան ձայն տալու, սրա նմանները պտի Ազգային ժողովին նույնիսկ չմոտենան
ReplyDelete