Popular Posts

Friday, January 6, 2012

Ամերիկացի նավաստիները 13 իրանցու փրկել են ծովահեններից


Ամերիկյան ռազմանավերից մեկի անձնակազմի անդամները Արաբական ծովում ծովահենների գերությունից ազատել են 13 իրանցի նավաստիների:
Պենտագոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրանցիներին փրկել է հենց այն հարվածային խմբի նավերից մեկը, որի պատճառով իրանական իշխանությունները սպառնում էին արգելափակել Օրմուզի նեղուցը:
Գործողության ժամանակ ձերբակալվել են նաև մի քանի ծովահեններ, որոնք նույնպես ամերիկյան նավի վրա են, իսկ իրանցիներն արդեն ուղևորվում են հայրենիք:

No comments:

Post a Comment