Popular Posts

Monday, January 9, 2012

հունվարի 15-ին` արշավ դեպի Թեղուտ


Բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները`«Պահպանենք Թռչկանի ջրվեժը», «Փրկենք Թեղուտի անտառը», կազմակերպում են արշավ-ակցիա դեպի Թեղուտ: Արշավը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 08.00-ին: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտից ավտոբուսներով բնապահպան ակտիվիստները կշարժվեն դեպի Թեղուտ: Նախատեսվում է նաև 4 կմ քայլարշավ: Բնապահպան ակտիվիստներին կարող են միանալ նաև Թեղուտի անտառների խնդրով հետաքրքրված անձինք,- տեղեկացրեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության բնապահապան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ըստ նրա` սա այս տարի Թեղուտի փրկությանն ուղղված առաջին քայլն է լինելու, որին հետևելու է ավելի արմատական և խորքային պայքար:


Արշավականներն արդեն ընդգծել են այն երթուղին, որով պետք է ճանապարհ ընկնեն Թեղուտի անտառներ: Մարիամ Սուխուդյանի համոզմամբ, նախնական ուղին լինելու է նախատեսված պոչամբարի տարածքով, որտեղ արշավականները կտեսնեն միայն ժայռեր, առատ անտառներ: «Մարդ պետք է գնա կանգնի այդ սարերում և պատկերացնի, որ այն ծայրից ծայր թույնով է լցվելու: Մարդն ինքը պետք է այդ ցավը զգա և փորձի թույլ չտալ: Ինչո՞ւ պետք է այդ սարերը ծառայեն թունավոր լճին, որը կտարածվի և կհոսի ամբողջ Լոռիով և Հայաստանով, նաև Վրաստանով, որովհետև դա շատ անդրսահմանային վիճելի հարց է»,- մեկնաբանեց բնապահպանը`հավելելով, որ ակցիային կմիանան նաև վրացի էկոլոգները և լրագրողները:

Մարիամ Սուխուդյանը դրական գնահատեց Վրաստանի իշխանությունների արձագանքը Թեղուտի վերաբերյալ: Նրա համոզմամբ, իրավունք չունենք ապականել տարածաշրջանը:

Հիշեցնենք, որ Թեղուտի անտառների տարածքում 3-4 ամսից պետք է սկսվի մակաբացման պայթեցումների փուլը: Նախատեսված է հանքավայրի պոչամբարի շահագործման նպատակով օգտագործել 357 հա տարածք:

No comments:

Post a Comment