Հունվարի 23–24–ը Ռուսաստանի Սոչի քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, տեղի ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,– ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, ըստ որի՝ հունվարի 23–ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն է։
Նշենք, որ 2011 թ. ընթացքում Մեդվեդևի միջնորդությամբ նման երկու հանդիպում է տեղի ունեցել. մարտի 5-ին` Սոչի և հունիսի 24-ին՝ Կազան քաղաքներում։«ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին»,– ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, ըստ որի՝ հունվարի 23–ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
No comments:
Post a Comment