Popular Posts

Saturday, January 7, 2012

2011թ. ամենաշատ մարդասիրական օգնությունը Հայաստանին տրամադրել է ԱՄՆ-ն



2011թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 4073.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21467.6 մլն դրամ կամ 57.7 մլն դոլար:

Ըստ ՊԵԿ տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ ստացված օգնության 38.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.2%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 11.1%-ը` վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 10.1%-ը` մանածագործական իրերը, 8.9%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 16.9%-ը`մնացած ապրանքները:

Մարդասիրական օգնության 13.6%-ը տրամադրվել է ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ 10.6%-ը ՌԴ-ից, 16%-ը՝ ԵՄ երկրներից, 37.5%-ը՝ ԱՄՆ-ից, 13.3%-ը՝ Չինաստանից: 

No comments:

Post a Comment